Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հանդիպեցին «Անկրկնելին» ու «Եզակին»

Հանդիպեցին  «Անկրկնելին» ու «Եզակին»
04.04.2014 | 12:23

Խոսքը վերաբերում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու «Պար Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ի դեպ, եթե Մոուրինյոյի անկրկնելի լինելը հայտնի էր դարձել Անգլիա նրա տեղափոխվելուց հետո ¥պորտուգալացի մարզիչը պահանջել էր իր մասին խոսելիս պատվել միայն ու միայն «Անկրկնելի» պատվանունով¤, ապա Իբրահիմովիչի «Եզակի» պատվանունը հայտնի է դարձել ՊՍԺ-«Չելսի» խաղի նախօրեին, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչ կարծիք ունի «Անկրկնելիի» թիմի հետ ապագա խաղի մասին: Ի պատասխան շվեդ հարձակվողն ասել էր, որ եթե «Չելսին» «Անկրկնելիի» թիմն է, ապա ՊՍԺ-ն էլ «Եզակիի» թիմն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ